Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-11-ից մինչև 2008-11-27։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

գործել է մինչև 2008-11-27Բացել ARLIS-ում

Հոդված 10. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական հատուկ ծառայության ստաժ և քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն վեց տարվա աշխատանքային ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն (կամ բարձրագույն մասնագիտական) կրթություն, քաղաքացիական հատուկ ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երեք տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն հինգ տարվա զինվորական ծառայության ստաժ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն երեք տարվա զինվորական ծառայության ստաժ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ՝ պաշտպանության բնագավառում առնվազն մեկ տարվա զինվորական ծառայության ստաժ:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անձնագրերով կարող են նախատեսվել նաև այլ չափանիշներ:

5. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստման արդյունքով:

(10-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։