Գլուխ 7 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հոդված 40. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
Հոդված 40. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները։
2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անհատական կազմերը և աշխատակարգերը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
(40-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)