Գլուխ 5 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 31. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը
Հոդված 31. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը
1. Քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է համապատասխան մարմինը:
2. Քաղաքացիական ծառայողների անձնական գործերը վարելու կարգը հաստատում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
(31-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)