Հոդված 14. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
Հոդված 14. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու դեպքերը
Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում առնվազն մեկամսյա ժամկետում մինչև տվյալ պաշտոնի համար մրցույթ հայտարարելը տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում նշանակել`
1) այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները.
բ. համարվում է քաղաքացիական հատուկ ծառայության միևնույն խմբի պաշտոն զբաղեցնող կամ առնվազն ունի տվյալ թափուր պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան կամ զբաղեցնելու է քաղաքացիական հատուկ ծառայության իր զբաղեցրած խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ կամ 2-րդ ենթախմբի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում՝ 2-րդ ենթախմբի պաշտոն,
գ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն.
2) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցված այն քաղաքացիական ծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն,
3) Համապատասխան մարմնի այն զինծառայողին, որը միաժամանակ՝
ա. բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրի պահանջները,
բ. այդ մասին տվել է գրավոր համաձայնություն,
գ. համարվում է տվյալ ստորաբաժանման զինծառայող և զբաղեցնելու է հավասարազոր կամ հավասարազոր պաշտոնի խմբին հաջորդող բարձր խմբի 3-րդ և 2-րդ ենթախմբերի, իսկ բարձրագույն պաշտոնների խմբի դեպքում 2-րդ ենթախմբի պաշտոն:
(14-րդ հոդվածը լրաց. 04.12.13 ՀՕ-117-Ն)