Հոդված 22. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը
Հոդված 22. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը
1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է համապատասխան մարմինը:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 7-րդ կետով նախատեսված հիմքերով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.
2) 14-րդ կետում նշված հիմքով պաշտոնից ազատված աշխատակազմի ղեկավարը.
3) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
(22-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն)