Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-12-30-ից մինչև 2014-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը

1. Քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը.

2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.

3) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

4) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելը.

5) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.

6) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.

7) հաստիքների կրճատումը.

8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

9) քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.

10) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները չբավարարելը.

11) սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.

12) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.

13) օրինական ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

14) քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքը լրանալը, իսկ աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

15) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.

16) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

17) դատական կարգով պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.

18) սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.

19) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժ կիրառելը.

20) սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը.

21) սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոնին նշանակելը:

2. Քաղաքացիական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան դեպքում:

3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-21-րդ կետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 20-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատելու դեպքում քաղաքացիական ծառայողներին այդ մասին նախազգուշացնելը պարտադիր չէ:

(34-րդ հոդվածը լրաց. 22.10.08 ՀՕ-174-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։