Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 54. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

գործել է մինչև 2018-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 54. Համապատասխան մարմնում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների նշանակված նախկին զինծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու համար տրվող արտոնությունները

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմնում ծառայություն անցնող և սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակված անձինք` սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական ծառայող համարվելու օրվանից՝ մեկ տարվա ընթացքում, օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված` երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում նշանակված ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետից հետո քաղաքացիական հատուկ ծառայությունը շարունակող անձինք երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք են ձեռք բերում 65 տարին լրանալու դեպքում:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձը հետագայում կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների այն խմբի պաշտոնը, որը հավասարազոր կամ բարձր է նախկինում իր զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնների խմբում ընդգրկված պաշտոնից:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական հատուկ ծառայության և զինվորական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(54-րդ հոդվածը փոփ. 22.10.08 ՀՕ-174-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2007 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-286-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։