Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը
Հոդված 1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը
1. Քաղաքացիական հատուկ ծառայությունը պետական ծառայության տեսակ է:
2. Քաղաքացիական հատուկ ծառայությունը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն է, որը կատարվում է սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մարմնում, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման նպատակով:
(1-ին հոդվածը փոփ. 26.05.08 ՀՕ-62-Ն)