Հոդված 9. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)
Հոդված 9. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի առաջարկությամբ:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների հաստիքացուցակը համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝ 15-օրյա ժամկետում:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է համապատասխան մարմնի ղեկավարը, իսկ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
(9-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-62-Ն, 22.10.08 ՀՕ-174-Ն)