Հոդված 101. Խափանման միջոցի դադարեցում կամ փոփոխում
Հոդված 101. Խափանման միջոցի դադարեցում կամ փոփոխում
«Խափանման միջոցը պետք է դադարեցվի, եթե դրա անհրաժեշտությունն այլևս չկա կամ պետք է փոխարինվի ավելի խստով կամ մեղմով, եթե այդպես են պահանջում գործի հանգամանքները: Խափանման միջոցի դադարեցումը կամ փոփոխումը պետք է կատարվի հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի պատճառաբանված կարգադրությամբ կամ գործը դատարանին հանձնվելուց հետո՝ դատարանի պատճառաբանված որոշմամբ:
Դատախազի ցուցումով ընտրված խափանման միջոցի՝ հետաքննութան մարմնի կամ քննիչի կողմից դադարեցումը կամ փոփոխումը պետք է կատարվի միայն դատախազի թույլտվությամբ»: