Հոդված 92. Խափանման միջոց կիրառելու մասին կարգադրությունը կամ որոշումը
Հոդված 92. Խափանման միջոց կիրառելու մասին կարգադրությունը կամ որոշումը
«Հետաքննություն իրականացնող անձը, քննիչը կամ դատախազը խափանման միջոց կիրառելու մասին պետք է ընդունեն պատճառաբանված կարգադրություն, իսկ դատարանը՝ պատճառաբանված որոշում, որում նկարագրվում են քրեական հանցագործությունը, որի կատարման մեջ կասկածվում է անձը, ինչպես նաև՝ կիրառված խափանման միջոցն ընտրելու հիմքերը: Կարգադրությունը կամ որոշումը պետք է ներկայացվի շահագրգիռ անձին, որին միևնույն ժամանակ պետք է պարզաբանվի խափանման միջոցի կիրառումը բողոքարկելու ընթացակարգը:
Խափանման միջոցի կիրառման մասին կարգադրության կամ որոշման պատճենը պետք է անմիջապես հանձնվի այն անձին, որի նկատմամբ այն կայացվել է»: