Հոդված 97. Կալանքի տակ պահելու ժամկետները
Հոդված 97. Կալանքի տակ պահելու ժամկետները
«Քրեական գործերով հանցագործությունների քննության ընթացքում կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող 2 ամսից ավելի լինել: Այս ժամկետը կարող է երկարացվել մինչև երեք ամիս՝ տարածքային կամ մունիցիպալ դատախազի կողմից…եթե անհնարին է ավարտել քննությունը, և հիմքեր չկան խափանման միջոցը փոխարինելու համար: Հաջորդ երկարացումը՝ մինչև 6 ամիս ժամկետով, սկսած կալանքի տակ գտնվելու օրվանից, կարող է իրականացվել միայն հատկապես բարդ գործերով Ռուսաստանի Դաշնության վարչատարածքային միավորի դատախազի կողմից:
Այսպիսի կալանավորման ժամկետի՝ վեց ամսից ավելի ժամկետով երկարացումը կարող է հնարավոր լինել բացառիկ դեպքերում և միայն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Այսպիսի երկարացումը պետք է իրականացվի Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի կողմից (մինչև մեկ տարի ժամկետով) և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի կողմից (մինչև 18 ամիս ժամկետով):
Չի թույլատրվում որևէ այլ երկարացում, և կալանքի տակ գտնվող մեղադրյալը պետք է անմիջապես ազատ արձակվի:
Քրեական գործով ավարտված քննության նյութերը պետք է մեղադրյալին և նրա պաշտպանին ծանոթացնելու համար ներկայացվեն ոչ ուշ, քան կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետի լրանալը, ինչպես նախատեսված է սույն հոդվածի երկրորդ կետում: Այն դեպքում, երբ մեղադրյալն ի վիճակի չէ նյութերին ծանոթանալ մինչև կալանքի տակ գտնվելու առավելագույն ժամկետն անցնելը, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազը (կամ), Ռուսաստանի Դաշնության վարչատարածքային միավորի դատախազը կարող են ոչ ուշ ,քան կալանքի տակ գտնվելու առավել ժամկետի ավարտից հինգ օր առաջ դիմել շրջանի կամ երկրամասի կամ համապատասխան դատարանի դատավորին ժամկետը երկարացնելու միջնորդությամբ:
Ոչ ուշ, քան միջնորդությունն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում դատավորը պետք է կայացնի հետևյալ որոշումներից մեկը.
1. Երկարացնել կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ մինչև որ մեղադրյալը և նրա պաշտպանը կծանոթանան գործի նյութերին, և գործը դատախազի կողմից կփոխանցվի դատարան, բայց,այդուհանդերձ, ոչ ավելի , քանի վեց ամսով:
2. Մերժել դատախազի միջնորդությունը և համապատասխան անձին ազատել կալանքից:
Միևնույն ընթացակարգով կալանքի տակ պահելու ժամկետը կարող է երկարացվել մեղադրյալի կամ նրա պաշտպանի՝ գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին միջնորդությունը բավարարելու անհրաժեշտության դեպքում:
Եթե դատարանը գործը վերադարձնում է լրացուցիչ քննության, երբ լրացել է մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ գործի հանգամանքներով խափանման միջոց կալանքը փոխարինվել չի կարող, կալանքի տակ պահելու ժամկետը պետք է երկարացվի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից՝ գործը նրան հասնելու օրվանից մինչև մեկ ամիս ժամկետով: Այդ ժամկետի հետագա երկարացումն իրականացնելիս պետք է հաշվի առնվի կալանքի տակ դիմողի գտնվելու ժամանակը՝ մինչև գործը դատարանին հանձնվելը և պետք է կատարվի հոդվածի առաջին և երկրորդ կետերով նախատեսված ձևով ու սահմաններում:
Սույն հոդվածին համապատասխան կալանքի տակ գտնվելու ժամկետի երկարացումը ենթակա է բողոքարկման, և երկարացման օրինականությունն ու հիմնավորվածությունը ենթակա են դատական վերահսկողության՝ սույն օրենսգրքի 220.1 և 220.2 համապատասխան հոդվածներով նախատեսված ընթացակարգին: