Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Կազմակերպությունը պարտավոր է ներգրավել անկախ աուդիտորական կազմակերպության՝ իր հաշվապահական (ֆինանսական) հաշվետվության աուդիտ անցկացնելու, ինչպես նաև վարձատրության հավաքագրման, բաշխման և վճարման ընթացքում դրամական միջոցների հետ գործառնությունների վարումը և փաստաթղթային ձևակերպումը, կազմակերպության կողմից հաստատված մեթոդիկայով նախատեսված՝ հավաքագրված վարձատրության բաշխման պահանջներին համապատասխանությունը, հատուկ միջոցների հաշվին կատարված նպատակային դրամական մուտքերի և վճարումների հաշվառումը, ինչպես նաև սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանված՝ այդպիսի կազմակերպության գործունեությանը ներկայացվող այլ պահանջներ ստուգելու նպատակով (այսուհետ՝ ստուգում):

Աուդիտ ու ստուգում անցկացնելու հաճախականությունը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ՝ 2 տարին առնվազն 1 անգամ:

2. Կազմակերպությունն աուդիտորական եզրակացության հաստատման (ստորագրման) օրվանից մեկամսյա ժամկետում պարտավոր է պաշտոնական կայքում հրապարակել աուդիտորական եզրակացությունը և համապատասխան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը, որոնք հինգ տարվա ընթացքում պետք է հասանելի լինեն իրավատերերի համար:

Հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունը և աուդիտի և ստուգման ենթակա ցանկացած այլ տեղեկատվություն չեն կարող դասվել գաղտնի բնույթ ունեցող տեղեկության, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության շարքին:

3. Աուդիտ ու ստուգում անցկացնելու ծախսերը ներառվում են կազմակերպության ծախսերի մեջ:

4. Անդամ պետություններում, որտեղ կազմակերպությունների գործառույթներն ու պարտականություններն իրականացվում են պետական մարմնի (պետական կազմակերպության) կողմից, աուդիտն ու ստուգումն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սույն հոդվածի դրույթները հաշվի առնելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։