Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են պատասխանատվություն՝

1) առանց իրավատիրոջ կամ նրա համապատասխան իրավունքները կառավարող կազմակերպության համաձայնության, ինչպես նաև առանց վարձատրության վճարման հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտները օգտագործելու համար կամ վարձատրության վճարման միջոցների վճարումից խուսափելու համար՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

2) կազմակերպության կողմից իրավունքների կառավարման կարգը խախտելու հետևանքով՝ հավաքագրված վարձատրությունն իրավատիրոջն այդ կազմակերպության կողմից չվճարելու համար.

3) հավաքագրված վարձատրության գումարից պահումների՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված սահմանաչափը կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների մասով գերազանցելու համար.

4) սույն համաձայնագրի 5-րդ հոդվածով սահմանված աուդիտ ու ստուգում անցկացնելու մասով պարտավորությունը չկատարելու համար:

2. Անդամ պետությունները կարող են սահմանել կազմակերպությունների պատասխանատվության այլ դեպքեր:

3. Անդամ պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունների համար պատասխանատվություն նախատեսող՝ օրենսդրության նորմերի ներդաշնակեցմանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։