Հոդված 8
Հոդված 8
1. Սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց առաջ առաջացած իրավահարաբերությունների դեպքում դրա դրույթները կիրառվում են այն իրավունքների ու պարտականությունների նկատմամբ, որոնք կառաջանան սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո։
2. Հեղինակային և (կամ) հարակից իրավունքների՝ կոլեկտիվ հիմունքներով կառավարումը, որն իրականացվում է սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, շարունակում է իրականացվել սույն համաձայնագրին չհակասող մասով։