Հոդված 2
Հոդված 2
1. Կազմակերպությունների գործունեությունն անդամ պետությունների տարածքներում պետք է իրականացվի հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության, վերահսկողության և արդարության (խտրականության բացառման) սկզբունքներին համապատասխան:
2. Կազմակերպության կազմակերպաիրավական ձևը և իրավական կարգավիճակը, դրան համապատասխան լիազորություններ վերապահելու առանձնահատկությունները, կազմակերպության գործառույթները, դրա անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև սույն համաձայնագրով չկարգավորված այլ հարցեր լուծելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: