Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Կազմակերպությունն օգտագործողների հետ կնքում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման համապատասխան եղանակների նկատմամբ այդպիսի կազմակերպության կառավարման ներքո գտնվող հեղինակային և (կամ) հարակից իրավունքների վերաբերյալ պայմանագրեր՝ հասարակ (ոչ բացառիկ) լիցենզիայի պայմաններով, և այդ օգտագործողներից վարձատրություն է հավաքագրում այդպիսի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրելու դիմաց:

Այն դեպքերում, երբ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործումը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, թույլատրվում է առանց իրավատերերի համաձայնության, սակայն նրանց վարձատրություն վճարելու պայմանով, ապա կազմակերպությունը վարձատրություն վճարելու վերաբերյալ պայմանագրեր է կնքում օգտագործողների կամ այն անձանց հետ, որոնց վրա, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դրված է վարձատրություն վճարելու համար միջոցների վճարման պարտականությունը, և միջոցներ է հավաքագրում իրավատերերին վարձատրություն վճարելու համար:

2. Կազմակերպությունն իրականացնում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման դիմաց հավաքագրված վարձատրության բաշխում իրավատերերի միջև եւ վճարում է նրանց նշված վարձատրությունը։

Հավաքագրված վարձատրության բաշխումն իրականացվում է տարին առնվազն մեկ անգամ՝ կազմակերպության կողմից օգտագործողներից ստացվող փաստաթղթերի ու տեղեկությունների, ինչպես նաև հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ այլ տվյալների, այդ թվում՝ վիճակագրական բնույթի տվյալների հիման վրա որոշվող՝ հեղինակային և (կամ) հարակից իրավունքների համապատասխան օբյեկտների փաստացի օգտագործմանը համաչափ:

Օգտագործողները պարտավոր են կազմակերպություն ներկայացնել հեղինակային և (կամ) հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաև վարձատրության հավաքագրման ու բաշխման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ և փաստաթղթեր։ Փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկն ու դրանք ներկայացնելու ժամկետները սահմանվում են կազմակերպության ու օգտագործողների միջև կնքվող պայմանագրերով։

Կազմակերպության կողմից իրավատերերին վարձատրության վճարումը պետք է իրականացվի պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ: Նշված վճարումները պետք է կատարվեն հաշվետու տարվա ավարտից հետո՝ 12 ամսից ոչ ուշ։

Օտարերկրյա հեղինակներին կամ իրավատերերին՝ հավաքագրված վարձատրության փոխանցման հաճախականությունը սահմանվում է շահերի ներկայացուցչության վերաբերյալ պայմանագրերով, որոնք կնքվում են օտարերկրյա կազմակերպությունների հետ, սակայն տարին առնվազն 1 անգամ:

3. Կազմակերպությունն իրավունք ունի հավաքագրված վարձատրությունից պահելու որոշակի գումար՝ իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարելու մասով իր ծախսերը հոգալու համար (այսուհետ՝ կազմակերպության ծախսեր):

Կազմակերպության ծախսերը պետք է լինեն հիմնավորված ու փաստաթղթերով հաստատված:

Անդամ պետությունն իր օրենսդրությամբ կարող է սահմանել կազմակերպության կողմից հավելյալ միջոցներ պահելու հնարավորություն, որոնք, իր կողմից ներկայացվող իրավատերերի համաձայնությամբ և ի շահ նրանց, ուղղվում են սոցիալական, մշակութային և կրթական նպատակների համար (այսուհետ՝ հատուկ միջոցներ):

Հատուկ միջոցներին առնչվող իրավական ռեժիմը սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ:

Կազմակերպությունն իրավունք չունի կազմակերպության ծախսերի և հատուկ միջոցների համար պահելու հավաքագրված վարձատրության գումարի 50 տոկոսից ավելին:

Այդպիսի պահումները պետք է կատարվեն իրավատերերից յուրաքանչյուրին հասանելիք յուրաքանչյուր գումարին համամասնորեն։ Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել այդպիսի պահումների նվազագույն ընդհանուր սահմանաչափ:

Վարձատրության վճարման հետ մեկտեղ կազմակերպությունը պարտավոր է իրավատիրոջը ներկայացնել նրա իրավունքների օգտագործման և այդպիսի օգտագործման հետևանքով հավաքագրված վարձատրության չափի վերաբերյալ հաշվետվություն՝ կազմակերպության կողմից պահված գումարների, այդ թվում՝ հատուկ միջոցների մասին մանրամասներով:

4. Այն դեպքում, երբ իրավատիրոջը հասանելիք վարձատրությունը չի կարող վճարվել սույն հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությամբ սահմանված ժամկետում, կազմակերպությունը պարտավոր է այդպիսի ժամկետն ավարտվելու օրվանից 12 ամսվա ընթացքում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդպիսի իրավատիրոջը որոշելու և հայտնաբերելու համար։

Անդամ պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում են հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը լրանալուց հետո կազմակերպության կողմից չվճարված միջոցների պահպանման, ինչպես նաև չպահանջված վարձատրության գումարի օգտագործման կարգը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։