Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 14. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`
ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 4.1-ին և 4.3-րդ հոդվածներով, 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «բ1» կամ «ը» կամ «ժբ» կամ 2.1-ին մասի «բ» կամ «բ3» կամ «է» կամ «ժա» կետերով սահմանված պահանջները.
բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.
գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(14-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-574-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից)
(16.12.22 ՀՕ-574-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)