Հոդված 9. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, և ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ինտերնետ շահումով խաղերի, և ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
(վերնագիրը լրաց. 28.09.16 ՀՕ-149-Ն)
1. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Վերահսկող մարմինն իրականացնում է շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա արդյունքներով պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման բացահայտման դեպքում կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:
2. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ վերահսկող մարմնին սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:
(9-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-122-Ն, 28.09.16 ՀՕ-149-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-310-Ն)