Հոդված 10. , կետ 1
Հոդված 10, կետ 1
Արձանագրության 10-րդ հոդվածում «և հոդված 2I» բառերը պետք է փոխարինվեն «, հոդված 2I և հոդված 2J» բառերով:
Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ին կետի վերջում պետք է ավելացվի հետևյալը.
«Եթե 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը որոշում է օգտվել ցանկացած այլ ֆինանսական մեխանիզմից և ստանալ ֆինանսավորում, որը կարող է հանգեցնել իր համաձայնեցված լրացուցիչ ծախսերի որևէ մասի փակման, այդ մասը չպետք է փակվի սույն Արձանագրության 10-րդ հոդվածի ներքո գործող ֆինանսական մեխանիզմի կողմից:»: