Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Արձանագրության 3-րդ հոդվածի նախաբանը պետք է փոխարինվի հետևյալով.

«1. 2-րդ, 2A-ից մինչև 2J և 5-րդ հոդվածների նպատակներով յուրաքանչյուր Կողմ սահմանում է իր հաշվարկային մակարդակները A Հավելվածի, B Հավելվածի, C Հավելվածի, E Հավելվածի կամ F Հավելվածի նյութերի յուրաքանչյուր Խմբի համար:»:

Արձանագրության 3-րդ հոդվածի (a) (i) ենթակետի վերջին ստորակետը պետք է փոխարինվի հետևյալով.

«, բացառությամբ 2-րդ կետում սահմանվածի»:

Հետևյալ տեքստը պետք է ավելացվի Արձանագրության 3-րդ հոդվածի վերջում.

«, և

d) F Հավելվածի II Խմբի նյութերի արտանետումները, որոնք առաջացել են յուրաքանչյուր օբյեկտում, որն արտադրում C Հավելվածի I Խմբի կամ F Հավելվածի նյութեր՝ ներառելով, այլոց թվում, սարքավորումների արտահոսքերի, տեխնոլոգիական արտափչումից և ոչնչացման սարքավորումներից գոյացած քանակությունները, բայց բացառելով օգտագործման, ոչնչացման կամ պահեստավորման համար որսած քանակությունները:

2. F Հավելվածի և C Հավելվածի I Խմբի նյութերի արտադրության, սպառման, ներմուծման, արտահանման և արտանետման մակարդակները՝ արտահայտված CO2 համարժեքով, հաշվարկելիս 2J հոդվածի, 2-րդ հոդվածի 5 bis կետի և 3-րդ հոդվածի 1 (d) կետի նպատակներով յուրաքանչյուր Կողմ պետք է կիրառի այդ նյութերի գլոբալ տաքացման ներուժի այն արժեքները, որոնք սահմանված են A Հավելվածի I Խմբում, C Հավելվածում և F Հավելվածում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։