Հոդված 17
Հոդված 17
Արձանագրության 17-րդ հոդվածում «հոդվածներ 2A-ից մինչև 2I» բառերը պետք է փոխարինվեն «հոդվածներ 2A-ից մինչև 2J» բառերով:
Հավելված A
Հետևյալ աղյուսակը պետք է փոխարինի Արձանագրության A Հավելվածի I Խմբի աղյուսակին:
Խումբ Նյութ Օզոնաքայքայիչ ներուժ* 100 տարվա գլոբալ տաքացման ներուժ
Խումբ I
CFCl3 (CFC-11) 1.0 4,750
CF2Q2 (CFC-12) 1.0 10,900
C2F3Q3 (CFC-113) 0.8 6,130
C2F4Q2 (CFC-114) 1.0 10,000
C2F5Q (CFC-115) 0.6 7,370
Հավելված C և Հավելված F
Հետևյալ աղյուսակը պետք է փոխարինի Արձանագրության C Հավելվածի I Խմբի աղյուսակին:
Խումբ Նյութ Իզոմերների քանակ Օզոնաքայքայիչ ներուժ* 100-տարվա գլոբալ տաքացման ներուժ***
Խումբ I
CHFCl2 (ՀՔՖԱ-21)** 1 0.04 151
CHF2O (ՀՔՖԱ-22)** 1 0.055 1810
CHFCl (ՀՔՖԱ-31) 1 0.02
C2HFCl4 (ՀՔՖԱ -121) 2 0.01–0.04
C2HF2O3 (ՀՔՖԱ -122) 3 0.02–0.08
C2HF3Cl2 (ՀՔՖԱ-123) 3 0.02–0.06 77
CHCl2CF3 (ՀՔՖԱ-123)** – 0.02
CՎHF4Cl (ՀՔՖԱ-124) 2 0.02–0.04 609
CHFClCF3 (ՀՔՖԱ-124)** – 0.022
C2H2FCl3 (ՀՔՖԱ-131) 3 0.007–0.05
C2H2F2O2 (ՀՔՖԱ-132) 4 0.008–0.05
C2H2F3Cl (ՀՔՖԱ-133) 3 0.02–0.06
C2H3FCl2 (ՀՔՖԱ-141) 3 0.005–0.07
CH3CFCl2 (ՀՔՖԱ- 141b) ** – 0.11 725
C2H3F2O (ՀՔՖԱ-142) 3 0.008–0.07
CH3CF2O (ՀՔՖԱ-142b) ** – 0.065 2310
C2H4FCl (ՀՔՖԱ-151) 2 0.003–0.005
C3HFCl6 (ՀՔՖԱ-221) 5 0.015–0.07
C3HF2O5 (ՀՔՖԱ-222) 9 0.01–0.09
C3HF3CL (ՀՔՖԱ-223) 12 0.01–0.08
C3HF4Cl3 (ՀՔՖԱ-224) 12 0.01–0.09
C3HF5Cl2 (ՀՔՖԱ-225) 9 0.02–0.07
CF3CF2CHCl2 (ՀՔՖԱ-225ca)** – 0.025 122
CF2ClCF2CHClF (ՀՔՖԱ- 225cb)** – 0.033 595
C3HF6O (ՀՔՖԱ-226) 5 0.02–0.10
C3H2FCl5 (ՀՔՖԱ-231) 9 0.05–0.09
C3H2F2O4 (ՀՔՖԱ-232) 16 0.008–0.10
C3H2F3Cl3 (ՀՔՖԱ-233) 18 0.007–0.23
C3H2F4Cl2 (ՀՔՖԱ-234) 16 0.01–0.28
C3H2F5Cl (ՀՔՖԱ-235) 9 0.03–0.52
C3H3FCL (ՀՔՖԱ-241) 12 0.004–0.09
C3H3F2O3 (ՀՔՖԱ-242) 18 0.005–0.13
C3H3F3Cl2 (ՀՔՖԱ-243) 18 0.007–0.12
C3H3F4Cl (ՀՔՖԱ-244) 12 0.009–0.14
C3H4FCl3 (ՀՔՖԱ-251) 12 0.001–0.01
C3H4F2O2 (ՀՔՖԱ-252) 16 0.005–0.04
C3H4F3Cl (ՀՔՖԱ-253) 12 0.003–0.03
C3H5FCl2 (ՀՔՖԱ-261) 9 0.002–0.02
C3H5F2O (ՀՔՖԱ-262) 9 0.002–0.02
C3H6FCl (ՀՔՖԱ-271) 5 0.001–0.03
* Որտեղ նշվում են ՕՔՊ մի շարք արժեքներ, Արձանագրության նպատակներով պետք է օգտագործվի ամենաբարձր արժեքը այդ շարքում: ՕՔՊ եզակի արժեքը սահմանվել է լաբորատոր չափումների հիման վրա: Այն արժեքները, որոնք ներկայացված են շարքով, հիմնված են հաշվարկների վրա և պակաս հստակ են: Շարքը վերաբերում է իզոմերային խմբին: Ամենաբարձր արժեքը ամենաբարձր ՕՔՊ ունեցող իզոմերի ՕՔՊ-ն է, և ամենացածր արժեքը ամենացածր ՕՔՊ ունեցող իզոմերի ՕՔՊ-ն է:
** Սահմանում է տնտեսապես առավել ընդունելի նյութեր` դրանց դիմաց բերված ՕՔՆ-ի արժեքներով, Արձանագրության նպատակներով օգտագործելու համար:
*** Այն նյութերի նկատմամբ, որոնց համար ԳՏՊ-ն նշված չէ, կկիրառվի 0-ական արժեք մինչև 2-րդ հոդվածի 9 (a) (ii) կետով նախատեսված ընթացակարգի միջոցով կներառվի ԳՏՊ արժեք:
Հետևյալ Հավելվածը պետք է ավելացվի Արձանագրությանը E Հավելվածից հետո:
«Հավելված F: Կարգավորվող նյութեր
Խումբ Նյութ 100-տարվա գլոբալ
տաքացման ներուժ
Խումբ I
CHF2CHF2 ՀՖԱ-134 1,100
CH2FCF3 ՀՖԱ-134a 1,430
CH2FCHF2 ՀՖԱ-143 353
CHF2CH2CF3 ՀՖԱ-245fa 1,030
CF3CH2CF2CH3 ՀՖԱ-365mfc 794
CF3CHFCF3 ՀՖԱ-227ea 3,220
CH2FCF2CF3 ՀՖԱ-236cb 1,340
CHF2CHFCF3 ՀՖԱ-236ea 1,370
CF3CH2CF3 ՀՖԱ-236fa 9,810
CH2FCF2CHF2 ՀՖԱ-245ca 693
CF3CHFCHFCF2CF3 ՀՖԱ-43-10mee 1,640
CH2F2 ՀՖԱ-32 675
CHF2CF3 ՀՖԱ-125 3,500
CH3CF3 ՀՖԱ-143a 4,470
CH3F ՀՖԱ-41 92
CH2FCH2F ՀՖԱ-152 53
CH3CHF2 ՀՖԱ-152a 124
Խումբ II
CHF3 ՀՖԱ-23 14,800
Հոդված II. 1999 թվականի փոփոխության հետ առնչությունը
Որևէ պետություն կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպություն չի կարող ի պահ հանձնել սույն Փոփոխության՝ վավերացման, ընդունման կամ հաստատման կամ անդամակցության վերաբերյալ փաստաթուղթ մինչև դրանից առաջ կամ դրա հետ միաժամանակ չներկայացնի 1999 թվականի դեկտեմբերի 3-ին Պեկինում կայացած՝ Կողմերի Տասնմեկերորդ հանդիպմանն ընդունված՝ Փոփոխության նմանատիպ փաստաթուղթ:
Հոդված III. Միավորված ազգերի կազմակերպության՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և դրա՝ Կիոտոյի արձանագրության հետ առնչությունը
Սույն Փոփոխությունը նախատեսված չէ հիդրոֆտորածխածինները` Միավորված ազգերի կազմակերպության՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 4-րդ և 12-րդ հոդվածներում կամ դրա՝ Կիոտոյի արձանագրության 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ հոդվածներում սահմանված պարտավորությունների շրջանակից հանելու հետևանք ունենալու համար:
Հոդված IV. Ուժի մեջ մտնելը
Բացառությամբ ստորև բերված 2-րդ կետում նշվածի՝ սույն Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հունվարի 1-ին այն դեպքում, եթե Փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ առնվազն քսան փաստաթուղթ ի պահ է հանձնվել պետությունների կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք հանդիսանում են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի Արձանագրության Կողմեր: Այն դեպքում, եթե այս պայմանը չի կատարվում մինչև այդ ամսաթիվը, Փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա կատարման ամսաթվին հաջորդող իննսուներորդ օրը:
2. Արձանագրության՝ սույն Փոփոխության I հոդվածում սահմանված 4-րդ հոդվածի՝ «Առեւտրի կանոնավորումը Կողմ չհանդիսացող երկրների հետ» փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2033 թվականի հունվարի 1-ին՝ պայմանով, որ Փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ առնվազն յոթանասուն փաստաթուղթ ի պահ է հանձնվել պետությունների կամ տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք հանդիսանում են «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի Արձանագրության Կողմեր: Այն դեպքում, եթե այս պայմանը չի կատարվում մինչև այդ ամսաթիվը, Փոփոխությունն ուժի մեջ է մտնում դրա կատարման ամսաթվին հաջորդող իննսուներորդ օրը:
3. 1-ին և 2-րդ կետերի նպատակներով Տնտեսական ինտեգրացիայի տարածաշրջանային որևէ կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած նման փաստաթուղթ չպետք է համարվի լրացում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել նման կազմակերպության անդամ պետությունների կողմից:
4. Սույն Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն 1-ին և 2-րդ կետերի, Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար այն ուժի մեջ կմտնի վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու ամսաթվին հաջորդող իննսուներորդ օրը:
Հոդված V. Նախնական կիրառում
Յուրաքանչյուր Կողմ ցանկացած ժամանակ՝ մինչև իր համար սույն Փոփոխության ուժի մեջ մտնելը, կարող է հայտարարել, որ ինքը ժամանակավորապես կիրականացնի 2J հոդվածում սահմանված կարգավորման միջոցառումներից ցանկացածը և կկատարի 7-րդ հոդվածում սահմանված ներկայացման համապատասխան պարտավորությունները մինչև ուժի մեջ մտնելը:
Փոփոխությունն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2019թ. հուլիսի 31-ին