Հոդված 5
Հոդված 5
Արձանագրության 5-րդ հոդվածի 4-րդ կետում «2I» բառը պետք է փոխարինել «2J» բառով:
Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում «Հոդված 2I» բառերը պետք է փոխարինվեն «Հոդված 2I և 2J» բառերով:
Արձանագրության 5-րդ հոդվածի 5-րդ կետում «կարգավորման ցանկացած միջոցառում» բառերից առաջ պետք է ավելացվի «հետ» բառը:
Արձանագրության 5-րդ հոդվածի 8 ter կետից հետո պետք է ավելացվի հետևյալ կետը.
«8 qua
a) Յուրաքանչյուր Կողմ, որ գործում է սույն հոդվածի 1-ին կետի ներքո, որը ենթակա է ցանկացած ճշգրտման` կապված 2J հոդվածի կարգավորման միջոցառումների հետ՝ 2-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, իրավունք ունի հետաձգելու 2J հոդվածի 1-ին կետի «a»-«e» ենթակետերում և 2J հոդվածի 3-րդ կետի «a»-«e» ենթակետերում սահմանված կարգավորման միջոցառումների իր պահպանումը և փոփոխելու այդ միջոցառումները հետևյալ կերպով.
i) 2024-ից 2028` 100 տոկոս.
ii) 2029-ից 2034` 90 տոկոս.
iii) 2035-ից 2039` 70 տոկոս.
iv) 2040-ից 2044 ` 50 տոկոս.
v) 2045-ին և դրանից հետո՝ 20 տոկոս:
b) Չնայած վերը նշված «a» ենթակետին՝ Կողմերը կարող են որոշել, որ Կողմը, որը գործում է սույն հոդվածի 1-ին կետի ներքո, որը ենթակա է ցանկացած ճշգրտման` կապված 2J հոդվածի կարգավորման միջոցառումների հետ՝ 2-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան, իրավունք ունի հետաձգելու 2J հոդվածի 1-ին կետի «a»-«e» ենթակետերում և 2J հոդվածի 3-րդ կետի «a»-«e» ենթակետերում սահմանված կարգավորման միջոցառումների իր պահպանումը և փոփոխելու այդ միջոցառումները հետևյալ կերպով.
i) 2028 -ից 2031` 100 տոկոս.
ii) 2032 -ից 2036` 90 տոկոս.
iii) 2037 -ից 2041` 80 տոկոս.
iv) 2042 -ից 2046` 70 տոկոս.
v) 2047 -ին և դրանից հետո ` 15 տոկոս:
c) Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը 2J հոդվածի շրջանակներում իր սպառման ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2020, 2021 և 2022 թվականների համար իր սպառման հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի սպառման ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
d) Չնայած վերը նշված «c» ենթակետին՝ Կողմերը կարող են որոշել, որ սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը 2J հոդվածի շրջանակներում իր սպառման ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2024, 2025 և 2026 թվականների համար իր սպառման հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի՝ իր սպառման ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
e) Սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող յուրանքանչյուր Կողմ, որն արտադրում է F Հավելվածի կարգավորվող նյութեր, 2J հոդվածի շրջանակներում իր արտադրության ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2020, 2021 և 2022 թվականների համար իր արտադրության հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի իր արտադրության ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
f) Չնայած վերը նշված «e» ենթակետին՝ Կողմերը կարող են որոշել, որ սույն հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմը, որն արտադրում է F Հավելվածի կարգավորվող նյութեր, 2J հոդվածի շրջանակներում իր արտադրության ելակետային մակարդակի հաշվարկման նպատակներով իրավունք ունի օգտագործելու F Հավելվածի կարգավորվող նյութերի՝ 2024, 2025 և 2026 թվականների համար իր արտադրության հաշվարկային մակարդակների միջինը՝ գումարած C Հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի իր արտադրության ելակետային մակարդակի վաթսունհինգ տոկոսը, ինչպես սահմանված է սույն հոդվածի 8 ter կետում:
g) Սույն կետի «a»-«f» ենթակետերը կկիրառվեն արտադրության և սպառման հաշվարկային մակարդակների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կկիրառվի շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի բացառությունը Կողմերի որոշած չափանիշների հիման վրա:»: