Հոդված 7. , կետեր 2, 3 և 3 ter
Հոդված 7, կետեր 2, 3 և 3 ter
Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ կետում «– E Հավելվածում, 1991 թվականի համար,» տողից հետո պետք է ավելացվի հետևյալը.
«– F Հավելվածում 2011-2013 թվականների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող Կողմերը ներկայացնում են այդպիսի տվյալներ 2020-2022 թվականների համար, 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո գործող այն Կողմերը, որոնց նկատմամբ կիրառվում են 5-րդ հոդվածի 8 qua կետի «d» և «f» ենթակետերը, ներկայացնում են այդպիսի տվյալներ 2024-2026 թվականների համար:»:
Արձանագրության 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում «C և E» բառերը պետք է փոխարինվեն «C, E և F» բառերով:
Հետևյալ կետը պետք է ավելացվի Արձանագրության 7-րդ հոդվածի 3 bis կետին.
«3 ter. Յուրանքանչյուր Կողմ քարտուղարությանը ներկայացնում է F Հավելվածի II Խմբի կարգավորվող նյութերի՝ իր տարեկան արտանետումների վիճակագրական տվյալները՝ ըստ օբյեկտի, համաձայն Արձանագրության 3-րդ հոդվածի 1 (d) կետի»: