Հոդված 1
Հոդված 1
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
միասնական ծրագրեր` լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների միասնական պահանջներին համապատասխան մշակված և Կողմերի իրավասու մարմինների կողմից միջազգային ավտոմոբիլային փոխադրումների լրացուցիչ ուսուցման բնագավառում հաստատված՝ մասնագիտական հմտության լրացուցիչ ուսուցման ծրագրեր,
մասնագիտական հմտություն` միջազգային ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և փորձի ընդհանրություն,
ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրավասու մարմիններ` ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում պետական կարգավորում իրականացնող՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարման մարմիններ,
միջազգային ավտոմոբիլային փոխադրողների լրացուցիչ ուսուցման բնագավառում իրավասու մարմիններ` միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցման ոլորտում պետական կարգավորում իրականացնող՝ ԱՊՀ մասնակից պետությունների կառավարման մարմիններ,
միջազգային ավտոմոբիլային փոխադրող` տվյալ Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան` միջազգային հաղորդակցությունում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում իրականացնող Կողմի իրավաբանական կամ ֆիզիկական անձ,
մասնագիտական հմտությունների պահանջներ` միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հմտությունների մակարդակի հիմնական պահանջները սահմանող փաստաթուղթ,
լրացուցիչ ուսուցման և մասնագիտական հմտությունների պահանջներ` միջազգային ավտոմոբիլային փոխադրողների մասնագիտական հմտությունների լրացուցիչ ուսուցման ծրագրերի նվազագույն բովանդակության հիմնական պահանջները սահմանող փաստաթուղթ: