Հոդված 18. Տեսչական մարմնի ֆինանսավորումը
Հոդված 18. Տեսչական մարմնի ֆինանսավորումը
1. Տեսչական մարմնի ֆինանսավորումն իրականացվում է լիազոր մարմնի միջոցով՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում: Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորումն արտացոլվում է բյուջետային հայտում և պետական բյուջեում՝ առանձին տողով:
2. Տեսչական մարմնի (առանձնացված ստորաբաժանման) բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:
3. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է Խորհրդի հաստատմանը: Խորհրդի հաստատելուց հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է լիազոր մարմին՝ միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում ներառելու համար:
4. Տեսչական մարմնի բյուջետային հայտը նույնությամբ լիազոր մարմինը ներառում է իր միջնաժամկետ ծախսերի ծրագրային և բյուջետային հայտում:
5. Տեսչական մարմնի բյուջետային հայտը պետք է պարունակի իր բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը:
6. Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ լիազոր մարմինը կարող է կատարել միայն Խորհրդի համաձայնությամբ: