Գլուխ 3 · ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 19. Դիմողին ներկայացվող պահանջները
Հոդված 19. Դիմողին ներկայացվող պահանջները
1. Որակավորման քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այլ անձինք, որոնք ունեն միջնակարգ կրթություն:
2. Որակավորման քննություններին մասնակցել չի թույլատրվում այն անձին, որը`
1) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատարանի վճռով զրկվել է ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, բացառությամբ եթե դատվածությունը մարված կամ վերացված է:
(19-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-167-Ն)