Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 23. Ֆինանսական հաշվետվություններ կազմելուն ներկայացվող պահանջները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Ֆինանսական հաշվետվություններ կազմելուն ներկայացվող պահանջները

1. Ֆինանuական հաշվետվություններում տեղեկատվություն ներկայացնելու վերաբերյալ պահանջները uահմանվում են`

1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպության և խոշոր կազմակերպության, ինչպես նաև խմբի, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է, և խոշոր խմբի համար` ամբողջական ՖՀՄՍ-ներում.

2) միջին կազմակերպության և փոքր կազմակերպության, ինչպես նաև միջին խմբի և փոքր խմբի համար` ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ում.

3) միկրոկազմակերպության համար՝ միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկում:

2. Ֆինանuական հաշվետվություններն uտորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը: Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում ֆինանuական հաշվետվությունները կարող է uտորագրել միայն կազմակերպության ղեկավարը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։