Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը (այսուհետ՝ քաղաքականություն իրականացնող մարմին) ֆինանսների նախարարությունն է՝ համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի:

2. Բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների համար հաշվապահական հաշվառման ոլորտում կարգավորման գործառույթներ իրականացնող մարմինը Կենտրոնական բանկն է՝ քաղաքականություն իրականացնող մարմնի հետ համատեղ:

(4-րդ հոդվածը լրաց. 29.05.25 ՀՕ-186-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։