Հոդված 25. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը
Հոդված 25. Ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելը
1. Կազմակերպությունը և խումբը ֆինանսական հաշվետվությունները ներկայացնում են`
1) մասնակիցներին (բաժնետերերին, փայատերերին)` օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ ներքին կանոնակարգերի համաձայն.
2) օրենքով սահմանված դեպքերում պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց` օրենքով սահմանված կարգով և ժամկետներում.
3) վարկատուներին, փոխատուներին, կազմակերպության մասնակցությամբ տնտեսական գործունեության մյուս կողմերին` կամավորության հիմունքներով:
2. Ֆինանսական հաշվետվությունները ներկայացնելու օր է համարվում դրանք` ըստ պատկանելության հանձնելու, էլեկտրոնային եղանակով կամ փոստով ուղարկելու օրը:
3. Հաշվետվությունները փոuտի միջոցով ներկայացնելու oր է համարվում փոuտային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում` հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցման հիման վրա հաշվետվության ներկայացման օրը: