Հոդված 6. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
Հոդված 6. Հաշվապահական հաշվառման կարգավորումը
1. «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքով սահմանված Հանրային վերահսկողության խորհուրդը (այսուհետ՝ Հանրային վերահսկողության խորհուրդ) ապահովում է հետևյալ իրավական ակտերի նախագծերի մշակումը.
1) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.
2) հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունների և խոշոր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
3) միջին կազմակերպությունների և փոքր կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.
4) միջին կազմակերպությունների և փոքր կազմակերպությունների ցուցադրական ֆինանսական հաշվետվությունները.
5) միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը.
6) միկրոկազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման օրինակելի հաշվային պլանը և հաշվային պլանի կիրառման հրահանգը.
7) սույն օրենքով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտեր:
2. Հանրային վերահսկողության խորհուրդն ապահովում է ամբողջական ՖՀՄՍ-ների, հայեցակարգային հիմունքների, ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի, ինչպես նաև դրանցում տեղի ունեցած փոփոխությունների և լրացումների թարգմանությունն ու դրանց պաշտոնական հրապարակումը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի համաձայն: