Անցնել բովանդակությանը
Գլուխ II · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ

Հոդված 14. Աուդիտորական եզրակացությունը

գործել է մինչև 2020-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Աուդիտորական եզրակացությունը

1. Աուդիտորական եզրակացությունն աուդիտ իրականացնող անձի կողմից կազմված փաստաթուղթ է, որում արտահայտվում է կարծիք` աուդիտի ենթարկվող անձի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ: Աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են աուդիտի ստանդարտներով:

2. Աուդիտորական եզրակացությունը գաղտնիք չպարունակող փաստաթուղթ է, որի հրապարակման անհրաժեշտությունը որոշում է աուդիտի ենթարկվող անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

Աուդիտորական եզրակացությունը կազմվում է առնվազն երկու օրինակից, ստորագրվում աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորի կողմից և հաստատվում աուդիտ իրականացնող անձի ղեկավարի ստորագրությամբ: Աուդիտորական եզրակացության մեկ օրինակը տրվում է աուդիտի ենթարկվող անձին, իսկ մյուսը մնում է աուդիտ իրականացնող անձի մոտ:

(14-րդ հոդվածը փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-114-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-70-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։