Գլուխ IV · ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 22.1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը
Հոդված 22.1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը
1. Մասնագիտացված կառույցի հավատարմագրումն աուդիտորի վարքագծին ներկայացվող միջազգային չափանիշներին համապատասխանող վարքագծի նորմեր ընդունած հասարակական կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանության ճանաչումն է պետության կողմից, որի արդյունքում տրվում է պետական հավատարմագրման վկայական:
2. Հավատարմագրման սկզբունքներն են`
ա) հավատարմագրման միասնական կարգի սահմանումը.
բ) հավատարմագրման հրապարակայնությունը.
գ) հավատարմագրման գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովումը.
դ) հավատարմագրման պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը:
(22.1-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-93-Ն)