Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ IV · ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 24. Վկայականի ժամկետը

գործել է մինչև 2020-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 24. Վկայականի ժամկետը

1. Վկայականը տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետով, որը չի կարող պակաս լինել 5 տարուց:

2. (մասն ուժը կորցրել է 08.06.04 ՀՕ-93-Ն)

3. (մասն ուժը կորցրել է 08.06.04 ՀՕ-93-Ն)

4. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում աուդիտորը պարտավոր է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով: Աուդիտորը կարող է կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմում ներկայացնել այն մարմին, որը նրան տվել է վկայականը:

Լիազորված մարմինը կամ մասնագիտացված կառույցը պարտավոր են տալ կորցրած կամ ոչ պիտանի դարձած վկայականի կրկնօրինակը` աուդիտորի կողմից վերը նշված դիմումը ներկայացվելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Վկայականի կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

Վկայականի կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում վկայականի կրկնօրինակը տրվում է սույն մասով սահմանված կարգով:

5. Իր անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում, այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում, աուդիտորը պարտավոր է դիմում ներկայացնել վկայականի վերաձևակերպման համար` կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը:

Վկայականի վերաձևակերպումն իրականացվում է աուդիտորի համապատասխան դիմումը լիազորված մարմնում կամ մասնագիտացված կառույցում մուտքագրվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

(24-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 08.06.04 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։