Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2011-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԱՈՒԴԻՏՈՐԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ

Հոդված 19. Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 19. Աուդիտի ենթարկվող անձի իրավունքները և պարտականությունները

1. Աուդիտի ենթարկվող անձն իրավունք ունի`

ա) ինքնուրույն ընտրել աուդիտ իրականացնող անձին, եթե օրենքով կամ պայմանագրով այլ բան սահմանված չէ.

բ) աուդիտ իրականացնող անձից ստանալ աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվություն.

գ) լիազորված մարմնին, իսկ եթե տվյալ աուդիտորն անդամակցում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, սույն օրենքի 22.1-րդ հոդվածով սահմանված սկզբունքներով, լիազորված մարմնի կողմից հավատարմագրված` աուդիտորների և (կամ) հաշվապահների և աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությանը (այսուհետ` մասնագիտացված կառույց), ապա նաև մասնագիտացված կառույցին տեղեկացնել աուդիտ իրականացնող անձի կողմից աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման մասին.

դ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ իրավունքներ:

2. Աուդիտի ենթարկվող անձը պարտավոր է`

ա) չխոչընդոտել աուդիտորական ծառայությունների իրականացմանը, աուդիտորական ծառայությունների իրականացման համար աուդիտ իրականացնող անձին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, աուդիտորների բանավոր և (կամ) գրավոր հարցումներին տալ պարզաբանումներ և բացատրություններ (բանավոր և (կամ) գրավոր), ինչպես նաև աուդիտորի առաջարկությամբ, իր իրավասության սահմաններում, երրորդ անձանցից պահանջել աուդիտորական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ.

բ) չձեռնարկել աուդիտորական ծառայությունների իրականացման ընթացքում ուսումնասիրվող հարցերի շրջանակները սահմանափակող որևէ միջոց.

գ) վերացնել աուդիտորական ծառայությունների իրականացման արդյունքում բացահայտված` հաշվապահական հաշվառման մեջ և ֆինանսական հաշվետվություններում տեղ գտած թերություններն ու խախտումները.

դ) աուդիտ իրականացնող անձից պահանջել ներկայացնելու լիցենզիայի պատճենը.

ե) կրել օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

(19-րդ հոդվածը փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։