Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2011-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 22. Աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպումը

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 22. Աուդիտորների որակավորման քննությունների կազմակերպումը

1. Աուդիտորների որակավորման քննություններն անցկացնում են աուդիտորների որակավորման հանձնաժողովները (այսուհետ` հանձնաժողով), որոնց անհատական կազմը, կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի շրջանակներում քննությունների հարցերը հաստատում է`

ա) քննությունները լիազորված մարմնի կողմից անցկացվելու դեպքում` լիազորված մարմինը.

բ) քննությունները մասնագիտացված կառույցի կողմից անցկացվելու դեպքում` տվյալ կառույցը:

Քննությունները կարող են անցկացվել քննությունների ծրագիրը, հարցերը և տիպային խնդիրները պաշտոնապես հրապարակվելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո:

2. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում է առնվազն ինն անդամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմում լիազորված մարմնի ներկայացուցիչների թիվը չի կարող պակաս լինել չորսից:

Մասնագիտացված կառույցը լիազորված մարմնին հնգօրյա ժամկետում հայտնում է վկայական տալու, վկայականը վերաձևակերպելու և (կամ) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումների ընդունման մասին տեղեկություններ` լիազորված մարմնի սահմանած կարգով:

3. Որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով մասնագիտացված կառույցը գանձում է վճար, որի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկը:

(22-րդ հոդվածը խմբ. 08.06.04 ՀՕ-93-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։