Գլուխ II · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԸ
Հոդված 11. Աուդիտի ստանդարտները
Հոդված 11. Աուդիտի ստանդարտները
Աուդիտի ստանդարտները` աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխանող, աուդիտի անցկացման, ինչպես նաև աուդիտին հարակից ծառայությունների իրականացման մեթոդներն ու կարգը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերն են:
Աուդիտ իրականացնող անձն ինքնուրույն է ընտրում իր աշխատանքի ձևերն ու մեթոդները` ելնելով աուդիտորական գործունեության մասին նորմատիվ իրավական ակտերի պահանջներից:
Աուդիտի ստանդարտները, ինչպես նաև աուդիտորի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` աուդիտի միջազգային ստանդարտների և վարքագծի կանոնների հիման վրա:
(11-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-93-Ն)