Գլուխ V · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 25. Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը
Հոդված 25. Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը
Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորումը սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտներին «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի համաձայն լիցենզիաների տրման, վերաձևակերպման, գործողության կասեցման, վերականգնման և դադարեցման հետ կապված գործընթաց է:
(25-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-93-Ն)