Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-21-ից մինչև 2011-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 28. Լիցենզիայի գործողության դադարեցումը

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 28. Լիցենզիայի գործողության դադարեցումը

1. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև`

ա) աուդիտ իրականացնող անձի կողմից կեղծ աուդիտորական եզրակացություն տրամադրվելու դեպքում.

բ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի պահանջները խախտելու դեպքում.

գ) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից որևէ մեկը խախտելու դեպքում, եթե աուդիտ իրականացնող անձն այդ մասին չի տեղեկացրել լիազորված մարմնին` սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետում.

դ) տարեկան պետական տուրք չվճարելու հիմքով լիցենզիայի գործողության կասեցման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, պետական տուրքի և այն ժամանակին բյուջե չվճարելու համար հաշվարկված տույժի գումարների վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում.

ե) աուդիտ իրականացնող անձի կողմից սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու դեպքում.

զ) աուդիտ իրականացնող անձի նկատմամբ սույն օրենքի 31.3-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ նույն հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տրվելու դեպքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված աուդիտորական եզրակացությունը սույն օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ պարբերության համաձայն կեղծ ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից:

Սույն հոդվածի 1-ին մասի «բ», «գ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիազորված մարմնի դիմումի համաձայն: Լիցենզիայի գործողությունը համարվում է դադարեցված դատարանի համապատասխան վճիռն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից, եթե դատարանի վճռով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի նոր լիցենզիա ստանալու համար դիմել միայն լիցենզիայի գործողությունը դադարեցվելուց մեկ տարի հետո:

(28-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.06.04 ՀՕ-93-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։