Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 13. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենսգրքի 124-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

2) 5-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

3) 6-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

4) 8-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

5) 9-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

6) 11-րդ մասի սանկցիայի «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

7) 13-րդ մասի սանկցիայի «տասնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

8) 14-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերով.

9) 17-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 2 միավոր» բառերով.

10) 18-րդ մասի սանկցիայի «երեսնապատիկի» բառը փոխարինել «քսանհինգապատիկի» բառով, իսկ նույն մասը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 3 միավոր» բառերով.

11) 21-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.

12) 22-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.

13) 23-րդ մասի դիսպոզիցիան «տարածք» բառից հետո լրացնել «կամ «Հաշմանդամներ» ճանապարհային նշանով (ցուցանակով) կահավորված վայրում «Հաշմանդամ» ճանաչման նշանով չկահավորված տրանսպորտային միջոցը կանգնեցնելը» բառերով, իսկ նույն մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր» բառերով.

14) 26-րդ մասի սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում` 1 միավոր» բառերով.

15) 28-րդ մասի սանկցիայի «յոթնապատիկի» բառը փոխարինել «հնգապատիկի» բառով.

16) 31-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:».

17) 32-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

18) 35-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Տրանսպորտային միջոցների համընթաց հոսքերն իրարից բաժանող «Հոծ գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի առջևի երկու անիվներն ամբողջությամբ չեն հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:».

19) 37-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«37. «Կանգ-գիծ» գծանշման պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցի անիվներից ոչ մեկն ամբողջությամբ չի հատել գծանշումը, և դրա հետևանքով երթևեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել, ինչպես նաև այն դեպքում, երբ իրավախախտումն անխուսափելիորեն կատարվել է երթևեկության այլ մասնակցի գործողության կամ անգործության պատճառով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։