Հոդված 42. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 42. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին կետի «բ» պարբերության, 28-րդ հոդվածի և 39-րդ հոդվածի 1-5-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը սույն օրենքով նախատեսված տուգանային միավորը, որպես վարչական տույժ, կիրառվում է միայն «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով:
2. Սույն օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց՝ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված 9 միավորը տրվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը` մեկ տարի ժամկետով:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2019 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-300-Ն