Հոդված 11
Հոդված 11
1. Փոխադրումներ կատարելիս վարորդները պետք է ունենան ազգային կամ միջազգային վարորդական վկայականներ և ավտոտրանսպորտային միջոցի գրանցման համար ազգային փաստաթղթեր:
2. Ազգային կամ միջազգային վարորդական վկայականները պետք է համապատասխանեն 1968 թ. նոյեմբերի 8-ի՝ Ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայով հաստատված նմուշին:
3. Սույն Համաձայնագրին համապատասխան պահանջվող թույլտվությունը և այլ փաստաթղթերը պետք է լինեն ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մոտ և ներկայացվեն Կողմերի՝ իրավասու վերահսկող մարմինների պահանջի դեպքում: