Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Կանոնավոր ուղևորային փոխադրումները կազմակերպվում են Կողմերի իրավասու մարմինների միջև համաձայնեցված երթուղիների հատվածներով, որոնք անցնում են Կողմերի պետությունների տարածքներով:

2. Կողմերի իրավասու մարմինները փոխանակում են առաջարկություններ կանոնավոր ուղևորային փոխադրումների կազմակերպման վերաբերյալ: Այդ առաջարկությունները պետք է պարունակեն տվյալներ փոխադրողի անվանման, երթուղու ընթացուղու, շարժման չվացուցակի, սակագների և այն կանգառների կետերի վերաբերյալ, որտեղ փոխադրողը պետք է կատարի ուղևորների նստեցումը և իջեցումը, ինչպես նաև փոխադրումների իրականացման նախատեսվող ժամանակահատվածի և հաճախականության վերաբերյալ: Նշված առաջարկությունների քննարկման արդյունքների մասին Կողմերի իրավասու մարմինները պետք է միմյանց տեղեկացնեն գրավոր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։