Հոդված 8
Հոդված 8
1. Մի Կողմի պետության փոխադրողը կարող է իրականացնել բեռների և ուղևորների փոխադրումներ մյուս Կողմի պետության տարածքից Եվրասիական տնտեսական միության մասնակից չհանդիսացող երրորդ պետության տարածք, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երրորդ պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք, եթե դրա համար նա ստացել է մյուս Կողմի պետության իրավասու մարմնի հատուկ թույլտվություն:
2. Կողմերի պետությունների իրավասու մարմինները միմյանց հետ համաձայնեցնում են հատուկ թույլտվությունների ձևաթղթերի փոխանակման կարգը: Այդ ձևաթղթերը պետք է ունենան թույլտվությունը տված պատասխանատու անձի ստորագրությունը և Կողմի իրավասու մարմնի կնիքը: