Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Եթե մի Կողմի պետության փոխադրողի ավտոտրանսպորտային միջոցի եզրաչափերը կամ քաշային պարամետրերը (բեռով կամ առանց բեռի) գերազանցում են մյուս Կողմի պետության օրենսդրությամբ սահմանված նորմերը, այդ փոխադրողը պետք է նախապես ստանա մյուս Կողմի պետության իրավասու մարմնի հատուկ թույլտվությունը՝ այդ Կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների հիման վրա:

2. Կողմերի պետությունների տարածքներով վտանգավոր բեռների փոխադրումը կատարվում է 1957 թ. սեպտեմբերի 30-ի՝ Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրման մասին եվրոպական համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև Կողմերի պետությունների՝ այդպիսի փոխադրումները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

3. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված թույլտվությունը նախատեսում է ավտոտրանսպորտային միջոցի երթևեկությունը սահմանված երթուղով, փոխադրումը պետք է կատարվի միայն այդ երթուղով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։