Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Մի Կողմի պետության փոխադրողները, որոնք մյուս Կողմի պետության տարածքում բեռների և ուղևորների փոխադրումներ են կատարում, փոխադարձության հիմքով ազատվում են այն հարկերից, տուրքերից և վճարումներից, որոնք մյուս Կողմի պետության օրենսդրությանը համապատասխան կապված են տրանսպորտային միջոցների տիրապետման և դրանց օգտագործման հետ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված ազատումը չի վերաբերում այն տուրքերին և վճարումներին, որոնք Կողմերից յուրաքանչյուրի պետության օրենսդրությանը համապատասխան և ոչ խտրական հիմքով գանձվում են ավտոմոբիլային ճանապարհներին տրանսպորտային միջոցներով պատճառվող վնասի փոխհատուցման հաշվին, ինչպես նաև՝ վճարովի հիմունքներով ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։