Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

1. Փոխադրողները պարտավոր են պահպանել սույն Համաձայնագրի դրույթները, ինչպես նաև այն Կողմի պետության օրենսդրությունը, այդ թվում` ճանապարհային երթևեկության կանոնները, որի տարածքում գտնվում է ավտոտրանսպորտային միջոցը:

2. Այն Կողմի պետության իրավասու մարմինները, որի տարածքում գրանցված է ավտոտրանսպորտային միջոցը, կարող են մյուս Կողմի պետության տարածքում փոխադրողի կողմից այդ Կողմի պետության օրենսդրության կրկնվող խախտումներ կատարվելու դեպքում և մյուս Կողմի պետության իրավասու մարմնի պահանջով ձեռնարկել հետևյալ միջոցները.

ա) խախտող փոխադրողին տալ նախազգուշացում,

բ) որոշ ժամանակով չեղյալ հայտարարել թույլտվությունը կամ արգելել մուտքը մյուս Կողմի պետության տարածք, որտեղ կատարվել է խախտումը:

Մյուս Կողմի իրավասու մարմինները պետք է ծանուցվեն ձեռնարկված միջոցների մասին:

3. Սույն հոդվածի դրույթները չեն բացառում փոխադրողների նկատմամբ այնպիսի պատժամիջոցների կիրառում, որոնք նախատեսված են այն Կողմի պետության օրենսդրությամբ, որի տարածքում կատարվել է խախտումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։