Հոդված 18
Հոդված 18
1. Սույն Համաձայնագիրը, բացառությամբ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի, ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրը լրանալուց հետո:
2. Սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 365 օրը լրանալուց հետո:
3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է մինչև 6 ամիս լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով ստանում է մյուս Կողմի գրավոր ծանուցումը Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու նրա մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին, երկու բնօրինակով՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում` երկու տեքստերը հավասարազոր են:
Համաձայնագիրը բացառությամբ 6-րդ հոդվածի ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 27-ին, իսկ հոդվածը 6-ը 2019թ. մարտի 28-ից