Հոդված 2
Հոդված 2
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացությունները նշանակում են հետևյալը.
1) «Կողմերի իրավասու մարմիններ»՝
հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն,
ռուսական կողմից` Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարություն,
11-րդ հոդվածի համար` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարություն:
Կողմերն իրենց իրավասու մարմինների և (կամ) դրանց անվանումների փոփոխման դեպքում այդ մասին միմյանց ծանուցում են դիվանագիտական ուղիներով:
2) «փոխադրող»` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցված է Կողմերից մեկի պետության տարածքում և որին, այդ պետության օրենսդրությանը համաձայն, թույլատրվում է իրականացնել ուղևորների կամ բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ.
3) «ավտոտրանսպորտային միջոց».
ուղևորների փոխադրման դեպքում՝ ավտոբուս, այսինքն՝ ուղևորների փոխադրման համար նախատեսված և ավելի քան ինը նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոց` ներառյալ վարորդի նստատեղը. հնարավոր է կցորդով՝ ուղեբեռի փոխադրման համար.
բեռների փոխադրման դեպքում՝ բեռնատար ավտոմեքենա, կցորդով բեռնատար ավտոմեքենա, ավտոմոբիլային քարշակ կամ կիսակցորդով քարշակ.
4) «թույլտվություն»` փաստաթուղթ, որն իրավունք է տալիս մի Կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցին մյուս Կողմի պետության տարածքում իրականացնել փոխադրում.
5) «հատուկ թույլտվություն»`
մի Կողմի պետության տարածքից երրորդ պետության տարածք, ինչպես նաև երրորդ պետության տարածքից մյուս Կողմի պետության տարածք միջազգային ավտոմոբիլային փոխադրման իրականացման համար մեկանգամյա թույլտվություն.
մյուս Կողմի պետության տարածքով կոնկրետ ծանրաքարշ տրանսպորտային միջոցի և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցի կամ վտանգավոր բեռներով կոնկրետ տրանսպորտային միջոցի երթևեկության համար լրացուցիչ՝ մեկանգամյա կամ բազմակի թույլտվություն.
6) «տարանցիկ փոխադրում»` Կողմերից մեկի պետության տարածքով ուղևորների կամ բեռների փոխադրում, որի ընթացքում մեկնման և նշանակման կետերը գտնվում են այդ պետության տարածքից դուրս.
7) «կանոնավոր ուղևորային փոխադրում»` ավտոբուսով ուղևորների փոխադրում, որն իրականացվում է Կողմերի իրավասու մարմինների հետ համաձայնեցված երթուղիներով, չվացուցակով, սակագներով և կանգառների կետերով, որտեղ փոխադրողը պետք է կատարի ուղևորների նստեցումը և իջեցումը.
8) «ոչ կանոնավոր ուղևորային փոխադրում»` ավտոբուսով ուղևորների փոխադրում, որը չի ընկնում «կանոնավոր ուղևորային փոխադրում» հասկացության տակ.
9) «սանիտարական հսկողություն»` սանիտարական, անասնաբուժական, ինչպես նաև ֆիտոսանիտարական հսկողություն: