Հոդված 6
Հոդված 6
Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կնպաստեն իմունակենսաբանական պատրաստուկների, բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի փոխադարձ մատակարարման պայմանագրերի կնքմանը:
Կողմերը, իրենց պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան, կփոխանակեն արտակարգ իրավիճակների ծագման, վարակիչ հիվանդությունների բռնկումների և անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ: